
Թերթը գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում` Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման և դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված 3 հայ զինծառայողներից մեկը` Զոհրաբ Բալաբեկյանը զորակոչվել էր Գավառի զինկոմիսարիատից, իսկ զորացրվելուն մնացել էր 5 օր: Զինվորը դեպքից երկու օր առաջ զանգահարել էր տուն` բարձր տրամադրությամբ, և ասել, թե ինչ հագուստ գնեն իր համար: