6 հունիսի 2012 - 10:25 AMT
ԱՄՆ-ն հույսը չի կորցնում, որ եվրոպական իշխանությունները արագ կլուծեն ճգնաժամի հետ կապված հարցերը

ԱՄՆ-ն ողջունում է եվրոպական առաջնորդների կողմից եվրագոտու ճգնաժամի հաղթահարման հրատապությունը հասկանալը, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին : Ըստ նրա, Վաշինգտոնն ակնկալում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հրատապ գործողություններ, այդ թվում` ԵՄ իրավիճակի մոնիթորինգ` Մեքսիկայում կայանալիք G20 գագաթնաժողովի նախօրեին, հաղորդում է Associated Press-ը:

« Եվրոպական բանկային համակարգի ամրապնդմանն ուղղված շարժումն առավել կարևոր կլինի այս շրջանում»,-ընդգծել է Քարնին:

Նա հավելել է նաև, որ եվրագոտու ճգնաժամը խնդրահարույց է ամերիկյան տնտեսության համար, քանի որ Եվրոպան ԱՄՆ կարևորագույն առևտրային գործընկերներից է և նրանց ֆինանսական համակարգերը սերտորեն փոխկապակցված են: