6 հունիսի 2012 - 10:32 AMT
«Ժամանակ». Հայ ընդդիմադիրները հրավիրվել են ԱՄՆ

Թերթի տեղեկություններով, ամռան վերջին և աշնանը Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք գործիչներ հրավիրվել են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն` քաղաքական հանդիպումների: Թերթի տեղեկություններով հրավիրվածների թվում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Չի բացառվում, որ նրանցից ոմանք Վաշինգտոնում գտնվեն միաժամանակ` քաղաքական քննարկումներն առավել ամբողջական և արդյունավետ դարձնելու նկատառումներից ելնելով: Ըստ թերթի տեղեկությունների, քննարկվում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քաղաքական ղեկավարներից մի քանիսին Վաշինգտոն հրավիրելու հնարավորությունը: