Վաղը կանցկացվի բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
Այն կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից։ Երթիմասնակիցները հետեւյալ բովանդակությամբ նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերինախարարին.
«1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուրտարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանականգրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներինադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվըմիայն աճում է:
Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանիքաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլտվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակնշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իրսցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:
Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայնթշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում էսեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտումենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի էդարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.
1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրականհամարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրականհամամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այննվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեքպատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաևանցյալում պատճառված բոլոր կորուստներին:
2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալուգործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի ևմիջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրահովանավորների հետ:
3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէմիջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը ևձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է
Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումըև տնտեսական յուրացումը:
Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները,այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀարցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նորհարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանըստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելուև պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի ևՆախիջևանի ազատագրումը»,–գրված է նամակի մեջ։