28 հուլիսի 2004 - 19:21 AMT
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԸ
«www.armenia.globalink.org.» հասցեով բացվել է հայկական առաջին ինտերնետային էջը, որը նվիրված է ծխելու դեմ պայքարին: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ջանքերով ստեղծված ռեսուրսը պարունակում է բազմաբնույթ տեղեկատվություն Հայաստանում ծխելու խնդիրների մասին, վիճակագրական տվյալներ, այդ թեմայով հետազոտություններ եւ խորհուրդներ նրանց, ովքեր որոշել են թողնել ծխելը: