28 հուլիսի 2004 - 23:07 AMT
ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆԱԾ ԵՐՐՈՐԴ ՀԱՅ «ՓԱԽՍՏԱԿԸ» ՏԱՌԱՊՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ
Հայազգի Իսպիր Ղազարյանը, որը հուլիսի 23-ին ժամանել էր Բաքու եւ հանձնվել ադրբեջանական իշխանություններին, տառապում է հոգեկան խանգարումով: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներ Երեւանում: Երկու անգամ բանտում նստելուց հետո` 1968 եւ 1974 թվականներին, նրա մոտ զարգացել է հետապնդման մոլուցք: Նա նամակներ էր գրում Բուշին, Հռոմի Պապին, Մարգարետ Թեթչերին եւ Գոռբաչովին: 65-ամյա Ի.Ղազարյանը բազմիցս բուժվել է Հայաստանի հոգեբուժարաններում: 1994 թվականին Թբիլիսիյով հայտնվել է Բաքվում` նպատակ ունենալով տեղափոխվել ԱՄՆ: Աղբյուրի համաձայն, հետազոտման ժամանակ Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչները հայտնաբերել են նրա մոտ հոգեկան խանգարում եւ տարել են Սադախլո` հայ-վրացական սահման, հետ Հայաստան տեղափոխելու համար: Նշենք, որ Ղազարյանը թվով երրորդ «փախստակն է», որը փորձում է երրորդ երկրներ անցնել Ադրբեջանի տարածքով: Ապրիլին Բաքու էին ժամանել Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը, որոնք գտնվում են Ադրբեջանի ազգային անվտագության նախարարության մեկուսարանում: