6 հունիսի 2012 - 16:56 AMT
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է պատրաստվել Անդորայի դեմ խաղին

Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Անդորայի երիտասարդական հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Թիմը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի Ակադեմիայում:

Հունիսի 7-ին ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի բաց մարզում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում Անդորայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի և Ուելսի ընտրանիների հետ հանդիպումներում վաստակել է 8 միավոր և խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆ մրցաշարում կխաղան 10 խմբերում առաջին տեղեր և չորս լավագույն երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները: