6 հունիսի 2012 - 18:15 AMT
Իրանը հուսով է, որ շուտով միջուկային համաձայնագիր կկնքի ՄԱԳԱՏԷ-ի հետ

Չորեքշաբթի Թեհրանը հույս է հայտնել, որ առաջիկայում նրան կհաջողվի շրջանակային պայմանագիր կնքել ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը վերաբերում է վերահսկողությանը Իրանի միջուկային ծրագրի հանդեպ, հայտնել է այդ կազմակերպությանը կից Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:

Երկու կողմերի ներկայացուցիչները փորձում են ավարտել աշխատանքը համաձայնագրի վրա, որը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին վերահսկել Իրանի միջուկային օբյեկտները: Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 21-ին Թեհրանում: