7 հունիսի 2012 - 10:42 AMT
Միշել Պլատինին EURO-2012-ի 16 հավաքականներին է փոխանցել ամբողջ աշխարհի երկրպագուների մաղթանքները

Լեհաստանում է Ուկրաինայում EURO-2012-ի մեկնարկից առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 16 հավաքականներին է փոխանցել ամբողջ աշխարհի երկրպագուների մաղթանքները: «Բոլորին երազանք նվիրեք»,-ասել է նա:

ՈւԵՖԱ-ի գլխավոր մրցաշարից 2 օր առաջ եվրոպական ֆուտբոլային միության նախագահ Միշել Պլատինին պատմել է, թե ինչպիսի անհամբերությամբ է նա սպսում կայանալիք ֆուտբոլային տոնին և շնորհակալություն է հայտնել Ուկրաինային և Լեհաստանին` 5 տարվա արդյունավետ նախապատրաստական աշխատանքների համար:

Պլատինին հավելել է, որ Լեհաստանում և Ուկրաինայում EURO-2012-ի ենթակառույցների համար իրականացված լայնամասշտաբ աշխատանքները հարուստ ժառանգություն կթողնեն երկու երկրներին: