7 հունիսի 2012 - 16:40 AMT
Կազանում տեղի կունենա կանանց շախմատի Գրան պրիի հերթական փուլը

Հունիսի 9-23-ը Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա կանանց շախմատի Գրան պրիի հերթական փուլը: Հայաստանը կներկայացնի Էլինա Դանիելյանը:

Դանիելյանի մրցակիցներն են Հոու Յիֆանը, Աննա Մուզիչուկը, Համփի Կոներուն, Կատերինա Լահնոն, Տատյանա Կոսինցևան, Նադեժդա Կոսինցևան, Անտոանետա Ստեֆանովան, Վիկտորիա Չմիլիտեն, Ալիսա Գալյամովան, Ալեքսանդրա Կոստենյուկը և Բեթուլ Կեմրե Իլդիզը: