7 հունիսի 2012 - 19:47 AMT
Սիրիայի իշխանությունները հավատարիմ են երկրում իրավիճակի կարգավորմ Քոֆիա Աննանի ծրագրին

Սիրիայի իշխանությունները հավատարիմ են երկրում իրավիճակի կարգավորմ Քոֆիա Աննանի ծրագրին, հայտարարելէ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիհադ Հադդադը Մոսկվայում կայացած հանդիպմանը:

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագրի շրջանակներում, Սիրիայի ընդդիմադիր թևի և նախագահ Բաշար Ասադի զորքերի միջև ներկայումս գործում է հրադադարի ռեժիմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպման ընթացքում դեսպան Ռիհադ Հադդադը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները հուսով են, որ երկրում բռնությունը շատ շուտով կդադարեցվի:

Սիրիայում մեկ տարուց ավել է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը: