7 հունիսի 2012 - 20:43 AMT
Պերուի փրկարարական ծառայություններն իրականացնում են 12 զբոսաշրջիկներով ուղղաթիռի որոնողական աշխատանքներ

Պերուի փրկարարական ծառայությունները իրականացնում են 12 զբոսաշրջիկներով ուղղաթիռի որոնողական աշխատանքներ: Այն անհետացել է ամազոնյան Մադրե-դե-Դյոս շրջանում: Ինչպես այսօր հաղորդել է Պերուի ոստիկանությունը, «Էլիկուսկո» ընկերությանը պատկանող ուղղաթիռը պետք է զբոսաշրջիկներին հասցներ Կուսկո քաղաք հունիսի 6-ի երեկոյան, սակայն այն չի ժամանել նշանակված վայրը:

Ուղղաթիռում եղել են զբոսաշրջիկներ` ենթադրաբար Հարավային Կորեայից, և անձնակազմի 2 աշխատակիս: