Եվրո-2012 մրցավարները 100 տոկոսով պատրաստ են մրցաշարին: Նրանք գործողությունների պլան ունեն և հիանալի գիտեն, թե ինչ պետք է անեն այս կամ այն իրավիճակում: Այդ մասին ասել է ՈւԵՖԱ մրցավարական կոմիտեի ղեկավար Պիեռլուիջի Կոլինան:
«Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը մենք այցելեցինք բոլոր հավաքականների մարզչական ճամբարներ: Վերջին նման հանդիպումը տեղի ունեցավ երեկ: Բոլոր ֆուտբոլիստները գիտեն այդ մասին»,-ասել է Կոլինան:
ՈւԵՖԱ մրցավարական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ մրցավարները պատրաստ են ցանկացած իրավիճակի:
Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին Լեհաստան-Հունաստան խաղով: