8 հունիսի 2012 - 11:20 AMT
Հայ էստրադայի երգիչները կմասնակցեն Մանկական զարգացման հիմնադրամի նախագծին

Հունիսի 9-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու«Ավելի լավ է օգնել մեկին, քան անտեսել բոլորին» խորագիրը կրող բարեգործական համերգը: Ինչպես հայտնում է Մանկական զարգացման հիմնադրամի մամլո ծառայությունը, համերգին մասնակցելու են հայկական էստրադայի ներկայացուցիչները: Համերգը շարունակում է Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը և նպատակ ունի բարձրաձայնել երեխաների իրավունքների, ինչպես նաև իրենց մտահոգող խնդիրների մասին:

Համերգից ստացված ողջ հասույթը կծառայի հատուկ կարիքներ ունեցող 11 երեխաների՝ նրանցից 6-ը՝ մասնագիտական աջակցության, 4-ը՝ դեղորայքային աջակցության, իսկ 1-ը՝ վիրահատական միջամտության կարիք:

Մանկական զար•ացման հիմնադրամը ստեղծվել է 2002թ-ին: Հիմնադրամի նպատակն ¿ նպաստել երեխաների առողջ և ներդաշնակ զար•ացմանը, ապահովել խոցելի խմբի երեխաների ներառումը հասարակություն, ինչպես նաև աջակցել նրանց իրավունքների պաշտպանությանը: Մանկական զարգացման հիմնադրամը յուրաքանչյուր ամիս սպասարկում է 160 երեխայի, որոնցից 75-ն ունեն հատուկ կարիքներ, իսկ մյուս երեխաներն օգտվում են հիմնադրամի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից: