«Հրապարակ» թերթը գրում է, որ երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից։
«Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից։ Մինչդեռ նրա «Իմ արև» հաղորդումը «Դար 21–ի» լավագույն հաղորդումներից է։ Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել և հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից և գնում է, քանի որ նա այլևս չի կարող և չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ։ Մտերիմներն ասում են, որ նրան նաև, որպես երգչուհի, տևական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ»,–գրում է թերթը։