8 հունիսի 2012 - 17:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ապամոնտաժող բրիգադի անդամները վարչական տուգանքի ենթարկվեցին 53 000 դրամի չափով

ՀՀ Վարչական դատարանում այսօր ընթերցվեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամների գործով դատավճիռը։ Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամներ Մանվել Սարգսյանը և Կարեն Շիկոնյանը ենթարկվեցին վարչական տուգանքի` 53 հազարական դրամի չափով:

Պատասխանող կողմի պաշտպանները` Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստները «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա` աշխարհն է շալակած տանում», «Մաշտոցի պուրակը պատկանում է հանրությանը» պաստառներով եկել էին դատավճռի ընթերցմանը, որը տեղի ունեցավ դատարանի փոքր սենյակներից մեկում, ինչի առթիվ դատավճռի ընթերցմանը եկած Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստները բողոք բարձրացրին` պահանջելով ավելի մեծ դահլիճ, որպեսզի նրանք կարողանան լսել դատավճիռը։ Սակայն նրանց պահանջը չբավարարվեց։

ՖՈՏՈՇԱՐՔ