9 հունիսի 2012 - 10:48 AMT
Չինաստանը մտադիր է հունիսի կեսին աստղագնացներ ուղարկել տիեզերք

Չինաստանը հայտարարել է հունիսի կեսին տիեզերանավ գործարկելու մտադրության մասին: Երեք աստղագնացներով տիեզերանավի մեկնարկից հետո, այն կկցվի փորձարարական մոդուլին, որն արդեն գտնվում է ուղեծրում: Այնտեղ նրանք կանցկացնեն գիտական փորձարկումներ, հայտնում է BBC-ին՝ հղում անելով չինական պետական ԶԼՄ-ներին:

Առաջիկա թռիչքը Չինաստանի պատմության մեջ կլինի չորրորդ թռիչքը տիեզերագնացների հետ: Վերջինը եղել է 2008 թվականին: Մոդուլն ուղեծրում Չինաստանի ուղեծրային կայանի ստեղծմանն ուղղված ծրագրի մասն է կազմում: