3 սեպտեմբերի 2004 - 18:50 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԿՏԱՆ
Եթե մենք շարունակում ենք Հայաստանի հետ բանակցությունները, նշանակում է ակնկալում ենք արդյունքներ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը: Մենք առաջինը կդադարեցնենք մասնակցությունը բանակցություններին, երբ զգանք դրանց անհեռանկարայնությունը, նշել է նա: Մատնանշելով բանակցությունների գաղտնիությունը` Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ դրանցում քննարկվում են «որոշակի թեմաներ», սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել: