9 հունիսի 2012 - 12:52 AMT
Ապստամբների հարձակման արդյունքում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 4 զինվորական է զոհվել

Ապստամբների հարձակման արդյունքում Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի 4 զինծառայող է զոհվել, ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: Փաստաթղթում լրացուցիչ մանրամասներ չեն հայտնվում:

Մինչդեռ Աֆղանստանի իշխանությունները պնդում են, որ ՆԱՏՕ-ի զինվորականները զոհվել են Կապիսա գավառում: Այդ տարածքում, հիմնականում, ծառայում են ֆրանսիացի զինվորականներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: