
Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը Ստամբուլում նոր առաջնորդ է ընտրում: Մայիսին հրաժարական տվեց Բուրհան Գալյունը, որը գլխավորում էր խորհուրդը ձևավորման պահից՝ անցյալ տարվա սեպտեմբերից:
Խորհուրդը այն հիմնական կազմակերպությունն է, որը միավորում է նախագահ Ասադի հակառակորդներին:
Միևնույն ժամանակ, խորհուրդը բազմիցս քննադատվել է ներքին պառակտման պատճառով, քանի որ, շատերի կարծիքով, չի փորձում ամուր կապեր հաստատել Սիրիայի ակտիվսիտների ու ապստամբների հետ, հայտնում է BBC-ին: