9 հունիսի 2012 - 15:07 AMT
Իսպանիան կարող է պաշտոնապես օգնություն խնդրել եվրոգոտու օգնության հիմնադրամից

Իսպանիան կարող է պաշտոնապես օգնություն խնդրել եվրոգոտու օգնության հիմնադրամից: Ըստ ԱՄՀ տվյալների, իսպանական բանկերին առնվազն 50 մլրդ դոլար է հարկավոր:

Իսպանիայի կառավարությունը հայտնում է, որ այնտեղ սպասում են անկախ աուդիտորական ստուգման արդյունքներին: Սակայն BBC-ի թղթակիցը Մադրիդում նշում է, որ Իսպանիան մեծ ճնշման տակ է գտնվում՝ նրան դրդում են շտապ գործողությունների:

Իսպանական բանկերը խնդրահարույց վարկեր ունեն անշարժ գույքի շուկայում անկման պատճառով: