9 հունիսի 2012 - 16:59 AMT
Յոթ ֆրանսիացի զոհվել է, վեցը վիրավորվել են Աֆղանստանում մահապարտի կողմից հարձակման արդյունքում

Մահապարտ ահաբեկիչը շաբաթ օրը հարձակվել է Աֆղանստանում Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի ռազմական պահակախմբի վրա, ինչի արդյունքում յոթ ֆրանսիացի է զոհվել: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը:

Անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչների խոսքով` վեց զինծառայող վիրավոր է:

Հարձակումը կատարվել է Աֆղանստանի հյուսիս-արևելյան Կապիս գավառում:

Կապիսա գավառում անվտանգության ապահովման վերահսկողությունն ապահովում է ֆրանսիական զորակազմը, որը ծրագրվում է Աֆղանստանից դուրս բերել ընթացիկ տարվա վերջին: