Տորա բանտում ցմահ ազատազրկման դատապարտված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վիճակի «կայուն ծանր է»: Այս մասին կիրակի օրը «Ան-Նիլ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցիչը:
Նախագահի առողջական վիճակի վատացման պատճառով, ՆԳՆ-ը դիտարկում է նրան ռազմական հոսպիտալ տեղափոխելու հարցը:
Կիրակի առավոտյան Մուբարաքին այցելել է նրա կինը` Սյուզանը, նրա երկու հարսները և ավագ որդին` Ալին: Սա նախորդ շաբաթվա ընթացքում ազգականների երկրորդ այցն է Մուբարաքին:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, նախկին նախագահին հետազոտած բժշկական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ նրա մոտ ցանկացած պահի կարող է ինսուլտ գրանցվել: Բժիշկների հավաստմամաբ, նրա մոտ գրանցվել էին ճնշման տատանումներ, շնչառական խնդիրներ: