10 հունիսի 2012 - 17:37 AMT
ՊՆ կարիքները հոգալու համար Ռուսաստանը մինչև 2020թ 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ կարտադրի

Ռուսաստանը 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ կարտադրի ` ՊՆ կարիքները հոգալու համար: «Որոշում է կայացվել ինքնաթիռներ արտադրել: Ընդ որում, ՊՆ կարիքները հոգալու համար, մինչև 2020թ կպատրաստենք մոտ 250 ծանր տրանսպորտային ինքնաթիռ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը:

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կազանում ռազմավարական ավիացիայի զարգացման հարցերով ժողով է անցկացրել: Ժողովի ընթացքում նա հայտարարել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում բանակը 30 տոկոսով պետք է համալրվի նոր տեխնիկայով, իսկ 5 տարիների ընթացքում նոր տեխնիկայի քանակը պետք է կազմի 70 տոկոս: