10 հունիսի 2012 - 17:23 AMT
ԱՄՆ և ՌԴ նախագահները, Պուտինի` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, առաջին անգամ կհանդիպն Լոս-Կաբոսում` G20 գագաթնաժողովին

Մեքսիկական Լոս-Կաբոսում G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հաղորդում է Ռոսբալթը: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես կգան:

Հարկ է նշել, որ սա ՌԴ և ԱՄՆ նախագահների առաջին հանդիպումն է Պուտինի` նախագահի պաշտոնում 3-րդ անգամ վերընտրվելուց հետո:

G20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 18-19 Լոս-Կաբոսում: