Քուրդ ակտիվիստ Աբդել Բասսեթ Սեյդան ընտրվել է Սիրիական ազգային խորհրդի նոր ղեկավար և այդ պաշտոնում նա կփոխարինի Բուրհան Գալյունին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, 56-ամյա Սեյդան այս պաշտոնի միակ թեկնածուն էր:
Նրա գլխավոր խնդիրն է լինելու վերաձևավորել խորհրդը: Իր հայտարարությունում Սեյդան ասել է, որ մտադիր է բանակցություններ վարել ընդդիմության մյուս ակտիվիստների հետ` նրանց ՍԱԽ մեջ ներառելու համար: