Մոսկվայում անցկացվել է օլիմպիական չեմպիոն Նիկոլայ Բալբոշինի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը:
Հայաստանի պատվիրակներից հաջող մրցելույթներով աչքի է ընկել 66 կգ քաշային ըմբիշ Գևորգ Սահակյանը: Նա տարել է չորս հաղթական գոտեմարտ և գրավել առաջին տեղը: Սահակյանը նաև դարձել է մրցաշարի լավագույն ըմբիշը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: