Հունիսի 11-ի վաղ առավոտյան Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ժամանել է Երևան: Անդորրայի երիտասարդական հավաքականը հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում:
Հունիսի 12-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգյսանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում կմրցի Անդորրայի հետ:
Հայաստանի հավաքականը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: