11 հունիսի 2012 - 16:02 AMT
Իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի պլանը կվերահսկեն միջազգային ֆինանսական կազմակերպությունները

Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Եվրահանձնաժողովը կվերահսկեն իսպանական բանկերի վերակապիտալիզացիայի պլանի կատարումը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ-Շոյբլեն:

«Միջազգային վարկատուների եռյակը խստորեն կստուգի արդյոք Իսպանիան կատարում է ծրագիրը»,-ասել է Վոլֆգանգ-Շոյբլեն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մադրիդը 100 մլրդ եվրո հակաճգնաժամային օգնություն կստանա ֆինանսական հատվածի բարեփոխման համար: