
Երևանի պետական համալսարանի 8-րդ մասնաշենքում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին առաջին անգամ կանցկացվի ՓսայՔեմփ հոգեբանական ոչ պաշտոնական կոնֆերանսը: Զեկույցներով կարող են հանդես գալ բոլոր մասնակիցները` անկախ մասնագիտությունից ու կրթական աստիճանից, և ներկայացնել սեփական գաղափարները, աշխատանքները, պրակտիկ փորձը, հոգեթերապևտիկ աշխատանքի տեխնիկաներ, թերապևտիկ և տեսական ուղղություններ, առօրյա դիտարկումներ:
Չկոնֆերանսը կազմակերպվում է մի քանի երիտասարդ հոգեբանների կողմից, ովքեր ձգտում են աշխուժացնել երևանյան հոգեբանական-գիտական առօրյան, բարձրացնել հասարակության հետաքրքրվածությունը և բանիմացությունը հոգեբանության ոլորտում: