
Հունիսի 11-ին Բաքվի Բինագադինյան շրջանի դատարանում ավարտվել է Ադրբեջանում «Səhər» իրանական հեռուստաալիքի թղթակից Անար Բայրամլիի քրեական գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` հղում կատարելով Անարի փաստաբան Գասիմլիին, դատավարության ավարտին ընթերցվել է դատավճիռը. Բայրամլիին դատապարտել են 2 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Ա.Բայրամլին ձերբակալվել էր փետրվարի 17-ին: Նա մեղադրվում է ՔՕ 234-րդ հոդվածով (թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, վաճառք, փոխադրում):