11 հունիսի 2012 - 21:44 AMT
Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման 20 էքստրեմիստ է լիկվիդացվել

Աֆղանստանի արևմուտքում գաղտնի ռազմական գործողության արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» էքստրեմիստական խմբավորման 20 մարտիկ:

Ինչպես նշում է Russian.irib.ru-ն, «606 Անսար» ռազմակայանի` մարտիկների հայտնաբերման և լիկվիդացման գործողությունը մեկնարկել էր անցյալ շաբաթ Ֆարահ գավառում: Բացի ոչնչացված ահաբեկիչներից, մի քանի թալիբներ վիրավորվել են:

Բացի այդ, Աֆղանստանի կառավարական ուժերին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել «Թալիբանի» մի քանի ապաստան: Թալիբներից մաքրվել են մի քանի գյուղեր, հայտնաբերվել է զենքի և զինամթերքի մի քանի պահուստ: Սպանվել են նաև «Թալիբանի» երկու դաշտային հրամանատարներ: