«Նորվեգացի դիպուկահար» Անդրես Բրեյվիկի հոգեբույժներից մեկը համեմատել է նրան «Գառների լռությունը» ֆիլմի հերոս, սերիական մարդասպան ու մարդակեր Գանիբալ Լեկտերի հետ: Այդ մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Հոգեբույժ-փորձագետ Էյրիկ Յոհանսենը Բրեյվիկի հետ զրույցներում ընդհանուր առմամբ անց է կացրել մոտ 26 ժամ, իսկ նախօրեին ցուցմունք է տվել դատարանում որպես պաշտպանության վկա: «Բրյեվիկի հետ հանդիպումը հանդիպում էր գրեթե Գանիբալի հետ»,-նշել է հոգեբանը:
Ըստ բժշկի, Բրեյվիկը միանգամայն գիտակից մարդ է, որը լիովին հաշվետու է իր գործողությունների համար: «Չեմ կարծում, որ նրան կարելի է բուժել թերապիայի ու դեղորայքի միջոցով: Նա ստեղծել է կերպար, համոզելու համար մյուս աջ ծայրահեղականներին ու ֆաշիստներին հետևել նրա օրինակին, կերպար, որը չի համապատասխանում նրան, ինչ կա իրականում: Սակայն հոգեբանական շեղումներ չկան»,-գործակալությունը մեջբերում է Յոհանսենի ցուցմունքները:
Ինքը Բրեյվիկը ավելի վաղ հայտարարել էր դատարանին, որ իրեն հոգեպես առողջ է համարում և պահանջում է, որ իրեն պատժեն քրեական օրենսգրքին համապատասխան: