12 հունիսի 2012 - 12:29 AMT
Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել պատժամիջոցներն այն երկրների համար, որոնք նվազեցրել են իրանական նավթի ներկրումը

Միացյալ Նահանգները չեղյալ են հայտարարել պատժամիջոցներն այն երկրների համար, որոնք նվազեցրել են իրանական նավթի ներկրումը: Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Մալայզիան, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Թուրքիան ու Թայվանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսը տարեսկզբին իրավունք էր տվել վարչակազմին լրացուցիչ միակողմանի պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների ու ընկերությունների հանդեպ, որոնք գործարքներ են կնքում Իրանի հետ:

Պատժամիջոցները չեն կիրառվի 180 օր, իսկ գուցե, ավելի երկար:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այսօրվա որոշումը վկլայում է պատժամիջոցների ծրագրի հաջողության մասին: Քլինթոնը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փնտրել խնդրի դիվանագիտական լուծումը «վեցնյակի» գործընկերների հետ միասին:

«Վեցնյակի»բանակցությւնների հերթական փուլը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում մի քանի օրից: