12 հունիսի 2012 - 12:07 AMT
ՈւԵՖԱ-ն հորդորում է EURO-2012-ի ընդունող երկրներին թույլ չտալ ռասայական խտրականության դրսևորումներ

Հունիսի 8-ին Նիդերլանդների հավաքականի բաց մարզման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, ՈւԵՖԱ-ն նամակներ է հղել ուկրաինական և լեհական համապատասխան քաղաքների քաղաքապետերին` խնդրելով միջոցներ ձեռնարկել մարզումների ժամանակ ռասայական խտրականության դրսևորումներ թույլ չտալու համար:

ՈւԵՖԱ-ն նաև խնդրել է տեղական իշխանություններին ապահովել, որպեսզի ռասիստական վարք դրսևորող անձինք անմիջապես լքեն մարզադաշտը և որպեսզի հետագայում նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի: