12 հունիսի 2012 - 12:54 AMT
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Հունիսի 12-13-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 14-16-ը առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ից 15-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում` հունիսի 12-13-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 14-16-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: