12 հունիսի 2012 - 15:34 AMT
Դիմորդները հանձնել են մաթեմատիկայի միասնական քննությունը

Դիմորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Այս տարի «Մաթեմատիկայի» քննությանը մասնակցել է 8957 դիմորդ:

Դիմորդներն արդեն հանձնել են քննություններ «Հայոց լեզու և գրականություն», «Ընդհանուր պատմություն»,«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզու» առարկաներից:

Դիմորդները դեռևս պետք է քննություններ հանձնեն «Հայոց պատմություն», «Քիմիա», «Օտար լեզու» և «Ֆիզիկա» առարկաներից: