8 սեպտեմբերի 2004 - 19:42 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Այսօր երեկոյան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում կունենա երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի հետ: Ինչպես հաղորդել են կառավարության մամլո ծառայությունում, զրույցի ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ քաղաքական համագործակցության, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, տարածաշրջանային ծրագրերի իրագործման հարցերին, ինչպես նաեւ վերջին շրջանում իրագործվող երկկողմ առանձին ծրագրերին: