
Եվրահանձնաժողովը դրական է արձագանքել Լիտվայում ԱԷԿ-ի կառուցման մտադրությանը: Այդ մասին, ինչպես հայտնում է DELFI-ին, հայտարարել է եվրահանձնակատար Ալգիրդաս Շեմետան:
Ընդամենը նախատեսվում է ծախսել 17 մլրդ լիտ (6,1 մլրդ դոլար): Լիտվան կներդնի 5-6 մլրդ լիտ: Ակնկալվում է, որ վարկեր կտրամադրեն եվրոպական, ամերիկյան և ճապոնական բանկերը:
Վիլնյուսը որոշել է նոր ԱԷԿ կառուցել Վիսագինասում Իգնալինսկի ԱԷԿ-ի փոխարեն, որը ստիպված եղավ փակել 2009թ. Եվրամիության պահանջով:
Սկզբում նախատեսվում էր ԱԷԿ-ը կառուցել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի համատեդ ջանքերով, սակայն Վարշավան հրաժարվեց մասնակցել նախագծին: ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել 2020-2022թթ., հայտնում է Լենտա.ռու-ն: