
Հունիսի 9-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Յակուտսկ քաղաքում Թեմակալ Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվանի հաղորդմամբ, հիմնարկեքի ընթացքում սրբալույս մյուռոնով օծվել են տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղեցին աղոթատան հիմքերում:
Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի ներկայացուցիչների ֆինանսավորմամբ։
Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաև մշակութային կենտրոն:
Յակուտիայում հայերն ապրում են դեռևս 1800-ական թվականներից: Նրանց թիվն այսօր հասնում է հինգ հազարի: Այստեղ հայերն հիմնականում զբաղվում են շինարարությամբ: