
Վարշավայի ոստիկանությունը նախազգուշացնող կրակ է բացել դեպի օդ ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ: Լեհ երկրպագուները Ազգային մարզադաշտի մոտ սկսել էին ապակե շշեր և ծխագլանակներ նետել ոստիկանների վրա:
Արդյունքում տեղի ոստիկանությունը նախազգուշացման նպատակով օդ է կրակել: Այնուհետև Վարշավայի օրինապահ մարմինները հեռացրել են լեհ երկրպագուներին ռուս երկրպագուների շարժման ճանապարհից: Ներկա պահին ռուս երկրպագուների երթը կանգնեցվել է Ազգային մարզադաշտից 150 մետր հեռավորության վրա: