13 հունիսի 2012 - 10:19 AMT
«Երկիր». Վահան Հովհաննիսյանը կասկածում է, որ Օսկանյանը կարող է ներգրավված լինել փողերի լվացման մեջ

«Երկիր» թերթը գրում է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ–ի կողմից քրեական գործ հարուցելու փաստը կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության ակտիվացման հետ։

«Իհարկե պահի ընտրությունը կարող է որոշ կասկածներ առաջացնել»,– «Երկիր»–ի թղթակցի հետ զրույցում ասել է նա` նշելով, որ Վարդան Օսկանյանին և նրա ընտանիքին անձամբ ճանաչելով, խիստ կասկածում է, որ նա կարող էր ներգրավված լինել նման ծանր հանցագործության մեջ։

«Եթե քրեական մեղադրանքներով քողարկվում է քաղաքական հետապնդումը, սա ինձ համար և ՀՅԴ–ի համար բացարձակապես անթույլատրելի և անընդունելի է, մենք միշտ նման երևույթներին դեմ ենք եղել և կլինենք։ Բայց կոնկրետ իրավական բնույթի քննարկում ես չեմ կարող անել, որովհետև բացարձակապես ծանոթ չեմ մեղադրանքի բնույթին։ Կասկածում եմ, սակայն, որ նման մեղադրանքները կարող են իսկապես Օսկանյանի վերաբերյալ լինել»,–ասել է Հովհաննիսյանը թերթին։