13 հունիսի 2012 - 14:08 AMT
Ամերիկյան դատարան. Հայոց ցեղասպանության զոհերի 100 ժառանգների կվճարվի 2.1 մլն դոլար

Հայոց ցեղասպանության զոհերի 100 ժառանգների կվճարվի 2.1 մլն դոլար: Կալիֆորնիա նահանգի Վարչական դատարանում դատական լսումների ընթացքում դատավոր Քրիստինա Սնայդերը հայտարարել է, որ եթե փաստաբանները համաձայնեն, ապա 100 հայցորդների չեկեր կտրամադրվեն:

Վճարումից հետո փոխհատուցումների հիմնադրամում պետք է մնա մոտ 700 հազար դոլար, իսկ որոշ հայտեր դեռևս գտնվում են դիտարկման փուլում:

Մի քանի տարի առաջ New York Life Insurance Co. և Axa ապահովագրական ընկերությունները համաձայնեցին ստեղծել 37.5 մլն դոլարի չափով հիմնադրամ` Հայոց ցեղասպանության այն զոհերի հետնորդներին փոխհատուցում վճարելու համար, ովքեր 1875-1923թթ այդ ընկերությունների ապահովագրական պոլիսներ են ունեցել: