13 հունիսի 2012 - 17:13 AMT
Հունիսի 15–ին կրկին փակ կլինի Մյասնիկյան–Հերացի ճանապարհահատվածը

Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի

Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը: Երևանի քաղքապետարանից հաղորդում են, որ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդները կարող են օգտվել Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն տանող Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներից կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհից։