14 հունիսի 2012 - 12:37 AMT
Ճապոնիայում պատրաստվում են օրենք ընդունել, որը չեղյալ է համարում Իրանից նավթի ներկրման արգելքները

Ճապոնական խորհրդարանի ստորին պալատը ուրբաթ կդիտարկեն հատուկ օրինագիծ, որը թույլ կտա երկրին ապահովագրություն իրականացնել` իրանական նավթի ներկրումը շարունակելու համար, հաղորդում է Reuters-ը` հղելով ճապոնական ԶԼՄ-ները:

Օրինագիծը, ենթադրաբար, կընդունվի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ընթացքում, որն ավարտվում է հունիսի 21-ին:

Կառավարությունը ցանկանում է, որպեսզի օրինագիծն ընդունվի այս ամիս, որպեսզի երաշխավորվի իրանական նավթով տանկերի ապահովագրությունը, որը կմեկնի Ճապոնիա նախքան կսկսի գործել ԵՄ` իրանական նավթի ներմուծման վերապահովագրման վերաբերյալ արգելքը:

Իրանական նավթը կազմում է 2011թ Ճապոնիա ներկրված նավթի մոտ 9 տոկոսը և կառավարությունը որոշել է ընդունել նման օրինագիծ, որպեսզի նվազագույնի հասցնի աշխարհում մեծությամբ երրորդ տնտեսության վրա ազդեցությունը: ԾՂ