Միացյալ Նահագների թենիսի ասսոցիացիան (USTA) հրապարակել է Նյու Յորքի թենիսի մարզադաշտերի վերակառուցման ծրագիրը: Այսպես, ծրագրվում է ամբողջությամբ վերակառուցել Լուի Արմսթրոնգի անվան մարզադաշտը, ինչպես նաև կառուցել մի քանի նոր կորտեր:
Նյու Յորքի քաղաքապետի խոսքով, նախագծի արժեքը մոտ 500 մլն դոլար է: Միևնուն ժամանակ, նախագծով չի ենթադրվում Արթուր Էշի անվան մարզադաշտում` սպորտհամալիրի կենտրոնական արենայում, տանիքի կառուցում:
«Նման տանիքի ընդհանուր մակերեսը 5 անգամ մեծ կլիներ, քան Ուիմբելդոնի Կենտրոնական կորտինը: Թեև այս հարցը մեզ համար շատ կարևոր է, սակայն դրա լուծումը երկար ժամանակ կպահանջի»,- USTA-ի մասնագետի խոսքը հաղորդում է gotennis.ru-ն:
Նշենք, որ Լուի Արմսթրոնգի անվան նոր մարզադաշտը, շնորհիվ կոնստրուկցիայի առանձնահատկությունների, շարժական տանիքի հնարավորություն կունենա: Սպասվում է, որ բոլոր շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2015թ: