14 հունիսի 2012 - 13:38 AMT
Նորանշանակ դատավորները երդվել են Բակո Սահակյանի առջև

Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ այսօր` հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի և Կարեն Մելքումյանի երդման արարողությունը: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախագահը հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում և ընդգծել երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը: