20 մարտի 2003 - 18:29 AMT
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾԱՎԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իրաքի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ Հայաստանում ուժեղացվել է բոլոր ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների պաշտպանությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայյն, մշակվել եւ գործի է դրվել ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համալիր ծրագիր: Նշենք, որ ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը ուժեղացված է նաեւ Հայաստանի հարեւան պետություններում` Ադրբեջանում եւ Վրաստանում: