15 հունիսի 2012 - 12:26 AMT
Ահարոն Ադիբեկյան. Բ. Սահակյանի համար պատրաստ է ձայն տալ ԼՂՀ ընտրողների 27 տոկոսը, իսկ Վ. Բալասանյանի՝ 3,1 տոկոսը

Այն ընտրողների 27 տոկոսը, որոնք պարտադիր մասնակցելու են Արցախում կայանալիք ընտրություններին, մտադիր է ձայները տալ գործող նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա, Սահակյանի գլխավոր մրցակից Վիտալի Բալասանյանի համար պատրաստ է ձայն տալ ընտրողների 3,1 տոկոսը:

Ադիբեկյանը նշել է, որ Արցախում նախագահական ընտրությունների ակտիվությունը կլինի 75 տոկոս: Ըստ նրա, հարցման ժամանակ մասնակիցների 73 տոկոսը ասել է, որ անպայման մասնակցելու է ընտրություններին, իսկ 4 տոկոսը՝ «հավանաբար»:

Ադիբեկյանը նշել է, որ ԼՂՀ բնակչությունը շատ գոհ է Բակո Սահակյանի գործունեությունից, և եթե 2007թ. նրա գործունեությունից գոհ էր 66,3 տոկոսը, ապա 2012թ.՝ արդեն 86,7 տոկոսն է գտնում, որ Բակո Սահակյանն «արել է ամեն ինչ, ինչ պահանջվում է նախագահից և նույնիսկ ավելին»: