15 սեպտեմբերի 2004 - 18:57 AMT
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵԽԽՎ ՆՈՐ ԶԵԿՈՒՑՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Փարիզում կայացած Քաղաքական խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղի գծով նոր զեկուցող է նշանակվել բրիտանացի խորհրդարանական Դեւիդ Աթքինսը: Այդ պաշտոնում նա կփոխարինի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր` Թերի Դեւիսին, որը վերջերս ընտրվել է ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար: